Մեքսիկացին ավելի քան կես դար է ծախսել բացառիկ Ferrari ստեղծելու համար (լուսանկարներ)

16:14 • 10.10.18

Մեքսիկացի Խոսե Ֆերնանդեսը The Creative Workshop արհեստանոցի մասնագետների օգնությամբ ստեղծել է բացառիկ Ferrari, որը հայտնի իտալացի դիզայներ Ջովաննի Միկելոտիի աշխատանքների ոճով է:

Նշվում է, որ Ferrari 330GT Speciale անվանումը ստացած մոդելը ստեղծելու գաղափարը Ֆերնանդեսի մտքում հղացել էր 1960-ական թվականներից:

Motor.ru-ն մանրամասնում է, որ տղամարդը 1960-ականներին Ferrari-ի հին ուղեցույցում տեսել է Vignale թափքով Type 250 Europa Sports Coupe մեքենան ու այնքան է այն հավանել, որ մի գիշերում ստեղծել է դրա փայտե կրկնօրինակը:

Տարիների ընթացքում ավտոսերը ստեղծել է մեքենայի տարբեր մոդելներ, այդ թվում՝ պլաստիկից:

Ավելի ուշ Ֆերնանդեսը ձեռնամուխ է եղել ալյումինից 330GT Speciale-ի ստեղծմանը: Այս մոդելով մեքսիկացին յուրահատուկ ձևով հարգանքի տուրք է մատուցել Միկելոտիի դիզայներական աշխատանքներին ու Ferrari-ի՝ 1950-ական թվականների մրցարշավային մեքենաներին:

Image result for Мексиканец потратил более 50 лет на постройку уникального Ferrari