Ամերիկացիները ստեղծել են սմարթֆոնի հրամանով գույնն ու նախշը փոխող կտոր (տեսանյութ)

13:03 • 10.10.18

Ամերիկացի գիտնականները ստեղծել են այնպիսի գործվածք, որը կարող է սմարթֆոնի հավելվածի միջոցով տրված հրամանով փոխել գույնն ու վրայի նախշը կամ պատկերը:

Ինչպես նշում է CNBC-ն, ուշագրավ գյուտի հեղինակները Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանին կից Օպտիկայի և ֆոտոէլեկտրոնիկայի քոլեջի հետազոտողներն են:

Նրանք նոր գործվածքն օգտագործել են կանանց համար պայուսակներ ու ուսապարկեր կարելու համար: Հատկանշական է, որ սմարթֆոնում ներբեռնված հավելվածը թույլ է տալիս փոխել այդ ապրանքների գույնն ու վրայի պատկերը:

Մասնագետների փոխանցմամբ՝ դա հնարավոր է լինում գործվածքի թելերում ներդրված գերբարակ մետաղական լարերի շնորհիվ: Ոչ մեծ մարտկոցը հոսանքը փոխանցում է լարերին, որոնք էլ դրանից տաքանում ու փոխում են գործվածքում առկա հատուկ պիգմենտ-ներկանյութերի գույնը:

Հայտնի է, որ ներկայում մասնագետները փորձում են այնպես կատարելագործել իրենց գյուտը, որպեսզի նորարարությունը հնարավոր լինի կիրառել ավելի բարակ գործվածքներում:

Նշվում է, որ նման գործվածքներն առավել կիրառելի կլինեն ռազմական ոլորտում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ամերիկացիները ստեղծել են սմարթֆոնի հրամանով գույնն ու նախշը փոխող կտոր (տեսանյութ)