Ամերիկյան ընկերությունը նոր սմարթֆոն է մշակում, որն ինքնուրույն է պատասխանելու նամակներին

20:48 • 10.10.18

Ամերիկյան Essential ապրանքանիշը, որը հիմնադրել է Google-ի նախկին աշխատակից Էնդի Ռուբինը, որոշել է հեղափոխական սմարթֆոն թողարկել:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, նորագույն գաջեթը ոչ միայն ներկայանալու է ինքնատիպ դիզայնով, այլ նաև կկարողանա ինքնուրույն պատասխանել էլեկտրոնային փոստի նամակներին:

Նոր նախագծի իրականացման համար ընկերությունը հետաձգել է տնային բարձրախոսների մշակումը:

Essential Phone-ի երկրորդ սերունդը, որի հիմնական շեշտադրումը եզակիությունն է, կներկայանա փոքր էկրանով և կաշխատի ձայնային կառավարման միջոցով: 

Սմարթֆոնին «կսովորեցնեն» ինքնուրույն պատասխանել նամակներին և հաղորդագրություններին. միևնույն ժամանակ, օգտատիրոջ միջամտության կարիքը չի լինի:

Նորույթի թողարկման ժամկետները չեն նշվում:

 

Ամերիկյան ընկերությունը նոր սմարթֆոն է մշակում, որն ինքնուրույն է պատասխանելու նամակներին