Google Maps-ը դարձել է պերուացի զույգի ամուսնալուծության պատճառ (լուսանկարներ)
Լիմայի բնակիչներից մեկն ամուսնալուծվել է այն բանից հետո, ինչ Google Maps-ի լուսանկարներից մեկում տեսել է իր կնոջն այլ տղամարդու հետ, գրում է բրիտանական Mirror տաբլոիդը:
Պարբերականի տվյալներով՝ տղամարդն առցանց քարտեզի միջոցով պարզապես իր երթուղին էր ստուգում, երբ լուսանկարներից մեկում նկատել է նստարանին հանգստացող սիրահար զույգին: Նրա խոսքով՝ լուսանկարը գրավել է նրա ուշադրությունը, քանի որ դրանում պատկերված կինը կրել է նույն հագուստը, ինչ և նրա կինը:
Նշվում է, որ լուսանկարն արվել է 2013 թվականին, սակայն տեսնելով կնոջ դավաճանությունը փաստող ապացույցը, տղամարդն, այնուամենայնիվ, ապահարզան է պահանջել:












