Ֆիզիկոսները հրապարակել են Սթիվեն Հոքինգի վերջին գիտական աշխատությունը
Սթիվեն Հոքինգի համահեղինակները Քեմբրիջի և Հարվարդի համալսարաններից հրապարակել են հանրահայտ բրիտանացի ֆիզիկոսի մասնակցությամբ հեղինակած վերջին գիտական հոդվածը:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, վերջին աշխատության մեջ, որը հրապարակվել է Կոռնելի համալսարանի կայքում, Հոքինգը և նրա գործընկերները պատմում են, թե ինչ պոտենցիալ հատկություններով են օժտվում առանձին առարկաներ սև խոռոչներում հայտնվելիս:
Քեմբրիջի համալսարանի ֆիզիկոս-տեսաբան և հոդվածի համահեղինակ, պրոֆեսոր Մալքոլմ Փերին ընդգծել է, որ այդ թեմայի շուրջ Հոքինգն աշխատել է վերջին 40 տարվա ընթացքում: Վերջին գիտական հոդվածում նա և նրա գործընկերները փորձում են պարզել, թե ինչպես կարող է սև խոռոչում հայտնված առարկայի մասին տեղեկությունը պահպանվել և վերականգնվել:
Հոքինգի մյուս հայտնի աշխատությունը, որը հրապարակվել էր նրա մահից հետո, տիեզերքի «սահմանների» մասին տեսությունն էր, որում նա նշում էր, որ տիեզերական տարածությունն անսահման չէ, այլ ընդհակառակը հստակ սահմաններ ունեն:
Հիշեցնենք, որ հանրահայտ գիտնականը կյանքից հեռացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:










