Տիեզերագնացներին ՄՏԿ տեղափոխող «Սոյուզ»-ի շարժիչները մեկնարկից հետո անջատվել են (տեսանյութ)
Տիեզերագնացների թիմին դեպի Միջազգային տիեզերակայան տեղափոխող ռուսական «Սոյուզ» հրթիռակրի երկրորդ աստիճանի շարժիչները վթարային անջատում են ունեցել:
Ինչպես հայտնում է rt.com-ը, դա տեղի է ունեցել «Սոյուզ»-ի մեկնարկից կարճ ժամանակ անց:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տիեզերագնացներից որևէ մեկը չի տուժել:
Աղբյուրը հավելում է, որ ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինն ու նրա ամերիկացի գործընկեր Նիք Հեյգը վթարային վայրէջք են կատարել Ղազախստանում:










