Պենտագոնն ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել տիեզերական հրթիռների ստեղծմանը
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունն ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել հեռանկարային տիեզերական հրթիռների մշակման համար, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ այդ գումարով պետք է ստեղծվեն այնպիսի հրթիռներ, որոնք կկարողանան երկրի ազգային ավտանգության ապահովմանն աջակցող արբանյակներ տեղափոխել:
Հայտնի է, որ Պենտագոնն ավելի քան 2 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել երեք ընկերության՝ United Launch Alliance-ի (ULA), Northrop Grumman-ի և Blue Origin-ի հետ:
Մասնավորապես՝ United Launch Alliance-ը 967 մլն դոլար է ստացել Vulcan Centaur հրթիռակրի կառուցման համար:
Northrop Grumman-ին 800 մլն դոլար է հատկացվել Omega մեկնարկային համակարգի կառուցման համար:
Մինչդեռ Blue Origin-ին հատկացվել է 500 մլն դոլար՝ նոր New Glenn հրթիռի համար:
Աղբյուրը նկատում է, որ նոր սերնդի հրթիռների ստեղծման համար նման չափի գումարային հատկացումներն արվում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ տիեզերական զինված ուժեր ստեղծելու լուրջ հավակնությունների ֆոնին:










