Facebook-ը գործարկել է 3D լուսանկարներ հրապարակելու գործառույթը
Սոցիալական ցանցը գործարկել է լրահոսի բաժնում եռաչափ լուսանկարներ ստեղծելու և հրապարակելու գործառույթը:
Ինչպես տեղեկացնում է Известия-ն, այս գործառույթը դեռևս հասանելի է միայն iPhone 7 Plus, 8 Plus, X և XS սմարթֆոնների օգտատերերի համար:
3D լուսանկար ստեղծելու համար անհրաժեշտ է լուսանկարը պատկերել սմարթֆոնի դիմանկարի ռեժիմով, որից հետո Facebook-ի «Հրապարակման համար ավելացում անելու» բաժնում ընտրել ստեղծված լուսանկարը և ուղարկել հրապարակման, որի ընթացքում տեխնոլոգիան սկանավորում է լուսանարը՝ ավտոմատ ռեժիմում վերածելով եռաչափ տարբերակի:
Նշվում է, որ եռաչափ լուսանկարները լրահոսում կարելի է դիտարկել համակարգչի էկրանի օգնությամբ կամ վիրտուալ իրականության ակնոցով Oculus կամ Firefox դիտարկիչներով:










