Facecbook-ը չափազանցրել է հաքերային հարձակման ենթարկված հաշիվների թիվը
Facebook սոցիալական ցանցը չափազանցրել է վերջերս հաքերային հարձակման ենթարկված հաշիվների թիվը: Այս մասին, ինչպես գրում է TACC-ը, հայտարարել է ընկերության փոխնախագահ Գայ Ռոզենը:
Ռոզենի հայտարարության մեջ նշվում է, որ ի սկզբանե իրենց ենթադրությամբ հաքերային հարձակման է ենթարկվել 50 միլիոն օգտատիրոջ հաշիվ, սակայն հետագայում պարզվել է, որ իրականում տուժել է միայն 30 միլիոն հաշիվ:
Նա հիշեցրել է, որ ընկերությունը հետաքննությունը սկսել է սեպտեմբերի 14-ին գրանցված « արտասովոր ակտիվացումից» հետո, իսկ սեպտեմբերի 25-ին արդեն պարզվել է, որ տեղի է ունեցել հաքերային հարձակում: Ընկերության փոխնախագահի խոսքով՝ իրենք հայտնաբերել են սոցցանցի խոցելի կողմերը, ինչից հետո չեզոքացրել են հաքերային հարձակումն ու վերականգնել հարձակման ենթարկված հաշիվները:










