Ճապոնիայում սեփական տան տանիքին երկնաքար է ընկել (տեսանյութ)

10:09 • 13.10.18

Ճապոնիայում սեփական տան տանիքին ընկած քարը երկնաքար է եղել, հայտնում է korrespondent.net գործակալությունը՝ երկրի Գիտության պետական թանգարանի անցկացրած հետազոտության արդյունքներով:


Սեպտեմբերի վերջին Կոմակի քաղաքի տներից մեկի տանիքին քար է ընկել, ինչի հետևանքով տանիքի այդ հատվածում փոս է առաջացել: Անկման հետևանքով այրված մակերեսով քարը 3 մասի է բաժանվել՝ 10, 5 և 3 սմ տրամագծով: Դրանք հայտնաբերվել են տան պարտեզում:


Տանտիրուհին քարերը տարել է Գիտության թանգարան, որտեղ եզրակացության են եկել, որ դրանք 4,5 մլրդ տարվա երկնաքարի բեկորներ են:  

 

 

 

Ճապոնիայում սեփական տան տանիքին երկնաքար է ընկել (տեսանյութ)