ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը «վերակենդանացել» է 1.5 մլն դոլարանոց հոլոգրամի տեսքով (տեսանյութ)

09:24 • 13.10.18

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով «վերակենդանացել» է՝ Կալիֆոռնիայում իր անվան գրադարանի այցելուների առաջ ներկայանալով եռաչափ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման հոլոգրամ ստեղծելու համար ծախսվել է 1.5 մլն դոլար: Պարբերականը նկատում է, որ սա ԱՄՆ նախագահական գրադարանների համար աննախադեպ երևույթ է:

«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մենք ցանկանում ենք, որ այցելուներն ավելի մոտ լինեն Ռոնալդ Ռեյգանին: Մենք փորձել ենք նախագահին հնարավորինս բնական ներկայացնել»,-հայտարարել է «Ռեյգան» հիմնադրամի գործադիր տնօրենը:

 

The library worked with the same special-effects technicians who helped bring singers like Michael Jackson, Billie Holiday and Roy Orbison back to life on stage

 

Հատկանշական է, որ Ռեյգանը ոչ միայն հանդես է գալիս սոսկ պատկերի տեսքով, այլև իր նախկին ճառերից ընտրված բառերով կազմված ելույթով՝ գրադարանի այցելուներին խոստանալով նորանոր ձեռքբերումներ:

«Կարծում եմ՝ մենք լավ ենք սկսել, բայց հավատացեք, դուք դեռ ոչինչ չեք տեսել»,-ասում է ԱՄՆ 40-րդ նախագահի հոլոգրաֆիկ պատկերն ու աչքով անում:

Ռեյգանը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981-1989թթ.: Նա մահացել է 2004թ.:

 

A new three-dimensional hologram revealed on Wednesday brings Ronald Reagan back to life in a $1.5 million exhibit at the late president's namesake library in Southern California; In one scene in the display, Reagan waves to a crowd from aboard a rail car during a 1984 campaign stop (shown)

 

 

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը «վերակենդանացել» է 1.5 մլն դոլարանոց հոլոգրամի տեսքով (տեսանյութ)