ԱՄՆ-ում ոստիկաններին արգելել են հայացք գցել նոր iPhone-ների էկրանին

04:23 • 15.10.18

ԱՄՆ-ում ոստիկաններին արգելել են նայել այս տարի թողարկված iPhone-ներին, որոնք նրանք վերցրել են կասկածյալներից: Ինչպես գրում է Life.ru-ն, նման արգելքը պայմանավորված է նրանով, որ նոր գաջեթները համալրված են Face ID գործառույթով, որը ճանաչում է տիրոջ դեմքն ու թույլ է տալիս ապակոդավորել հեռախոսը:

Այս գործառույթն ակտիվանում է հեռախոսը մարդու դեմքին մոտեցնելու դեպքում: Եթե հեռախոսն ապակոդավորելու փորձը հինգ անգամ անհաջող անցնի, ապա դա հնարավոր կլինի անել միայն հատուկ գաղտնաբառի միջոցով, որն էլ հայտնի է միայն տիրոջը:

Խնդիրն այն է, որ ԱՄՆ օրեսդրությամբ սահմանված է, որ կասկածյալը կարող է հրաժարվել տրամադրել գաղտնաբառը, ինչը անհնարին կդարձնի գաջեթի ապակոդավորումը: Այս դեպքում ոստիկանությունը կզրկվի անհրաժեշտ տեղեկությունը ստանալու հնարավորությունից:

ԱՄՆ-ում ոստիկաններին արգելել են հայացք գցել նոր iPhone-ների էկրանին