Audi-ն տուգանվել է 800 մլն եվրոյով

20:56 • 16.10.18

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի կազմում ընդգրկված Audi ընկերությունը պետք է 800 մլն եվրո վճարի Գերմանիային՝ դիզելային մոդելների թունավոր նյութերի արտանետման ցուցանիշների հետ կապված խարդախությունների պատճառով:

Ինչպես հայտնում է Euromag-ը՝ մեջբերելով կոնցեռնի կայքում հրապարակված հայտարարությունը, Մյունխենի դատախազը վարչական հրաման է արձակել Audi-ի վերաբերյալ՝ V6 և V8 դիզելային մոդելների շարժիչների մասով պահանջների չիրականացման համատեքտում: Հրամանագիրը նախատեսում է տուգանք՝ 800 մլն եվրոյի չափով: Audi AG-ն ընդունել է տուգանքը:

Ընկերությունից նշել են, որ տուգանքի վճարումը անմիջականորեն կանդրադառնա Volkswagen-ի ֆինանսական ցուցանիշների վրա:

Հիշեցնենք, որ գերմանական ավտոկոնցեռնին ավելի վաղ ԱՄՆ-ում մեղադրել էին դիզելային ավտոմեքենաները ծրագրային ապահովմամբ համալրելու մեջ, որի միջոցով նվազեցվում էին թունավոր նյութերի արտանետումների իրական ծավալները:

 

Audi-ն տուգանվել է 800 մլն եվրոյով