Android-ով գործող գաջեթների նոր վիրուս է հայտնաբերվել
Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները Android օպերացիոն համակարգով գործող գաջեթների համար նախատեսված նոր վիրուս են հայտնաբերել, հաղորդում է korrespondent.net-ը՝ Cisco ընկերության բլոգին հղումով։ Փորձագետների խոսքով՝ GPlayed վիրուստը թույլ է տալիս կիբերհանցագործներին հեռակառավարել գաջեթը։
Նշվում է, որ վտանգավոր ծրագիրը ստեղծելիս հաքերները նմանակել են Google Play պաշտոնական հավելվածը և այն ներբեռնելուց հետո գաջեթի էկրանին է հայտնվում Google Play Marketplace պատկերակը։
Այս վիրուսի միջոցով հաքերները կարող են կոդավորել և ապակոդավորել գաջեթը, ինչպես նաև օգտագործել այն զանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու համար։ Ավելին՝ այս ծրագրի միջոցով կիբերհանցագործները կարող են ստանալ անգամ օգտատիրոջ վճարային տվյալները:










