Եվրոպայում Android-ով գործող սմարթֆոնները կթանկանան

17:34 • 17.10.18

Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնները շուտով կթանկանան Եվրոպական տնտեսական գոտու մեջ մտնող պետությունների բնակիչների համար, տեղեկացնում է korrespondent.net-ը՝ Google-ի պաշտոնական բլոգին հղումով:

Բանն այն է, որ սմարթֆոն արտադրողները ստիպված կլինեն վճարել Google-ին Play Store, Gmail, YouTube, Google Maps և այլ ծառայությունների ու հավելվածների համար, որոնք նախկինում մատակարարվում էին Android-ի հետ միասին բոլորովին անվճար:

Այսպիսով՝ ընկերությունը մտադիր է կատարել Եվրոպական հանձնաժողովի սահմանած կանոնները: Նոր կանոնները կգործեն 2018 թվականի հոկտեմբերի 29-ից:

Եվրոպայում Android-ով գործող սմարթֆոնները կթանկանան