YouTube-ը կարգավորել է զանգվածային խափանման պատճառ դարձած խնդիրները
YouTube տեսածառայությունը տեղեկացրել է իր օգտատերերին ավելի վաղ ծագած խափանումների կարգավորման մասին:
«Մենք կրկին ձեզ հետ ենք: Շնորհակալություն ձեր համբերության համար: Եթե դուք դեռ ունեք խնդիրներ՝ կապված ծառայության հետ, հայտնեք մեզ այդ մասին», - հայտնում է տեսահոսթինգի Twitter-ի պաշտոնական էջը:
Ավելի վաղ Downdetector կայքը, որը հետևում է տարածված համացանցային ռեսուրսների աշխատանքին, հայտնել էր, որ YouTube-ի աշխատանքում խափանումներ են նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում ու Եվրոպայում:










