Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է մարդկանց ստիպել ավելի շատ նվիրատվություններ անել
Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են «հետևող աչքի ազդեցությունը», որի դեպքում մարդիկ ավելի պատրաստակամ են գումար նվիրաբերում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Human Nature պարբերականում:
Գիտափորձը տևել է չորս շաբաթ: Մասնագետները Վիրջինիայի «Դիսքավրի» թանգարանում տեղադրել են նվիրատվության արկղ: Ամեն շաբաթ նրանք տարբեր լուսանկարներ են փակցրել դրա վրա՝ մարդու ներկայությունը, աչքերը, քիթը և բերանը ցուցադրող:
Գիտափորձի ամբողջ ընթացքում թանգարան այցելել է 34 հազար մարդ: Արդյունքում, շաբաթվա ընթացքում, երբ աչքի լուսանկարն է փակցված եղել տուփի վրա, նվիրատվության միջին գումարը կազմել է 1.8 ցենտ, իսկ մյուս օրերին այն չի գերազանցել մեկ ցենտը:
Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ավելի պրո-սոցիալական վարքագիծ դրսևորելու համար կարևոր է, որ մարդիկ զգան, որ իրենց հետևում են:










