Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)

22:35 • 18.10.18

Անվտանգության հարցերով իտալացի փորձագետ Մատտեո Պիսանին մի շարք խոցելի կետեր է հայտնաբերել Android համակարգով աշխատող Argenta բջջային հավելվածում, որը գործում է նույնանուն վաճառքի ավտոմատ սարքերում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, հավելվածը ներառում է հաճախորդների տվյալների բազան: Հաքերը հեշտությամբ հասանելիություն է ստացել տվյալների բազային: Նախ՝ նա ստացել է ծրագրային գաղտնաբառը, այնուհետև միացրել հիշողության համակարգում առկա հատուկ կարգաբերման ռեժիմը և վերագործարկել հավելվածը:   

Հասանելիություն ստանալով տվյալների բազային՝ իտալացին հավելված է ստեղծել այն փոփոխելու համար: Դրանից հետո մոտեցել է ավտոմատ սարքերից մեկին, համակարգը չի ճանաչել հաքերային միջամտությունը և նրան տրամադրել է հարցված ապրանքը: Պիսանիի խոսքով՝ իրեն հաջողվել է կոտրել առևտրային սարքերի համար նախատեսված հավելվածը պաշտպանության թույլ համակարգի պատճառով:

 

Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)