Vertu-ն ներկայացրել է պրեմիում դասի նորագույն սմարթֆոն

18:30 • 18.10.18

Շքեղ դասի սմարթֆոններ արտադրող Vertu ընկերությունը Չինաստանում ներկայացրել է պրեմիում դասի Aster P նորագույն սմարթֆոնը:

Ինչպես հաղորդում է GizChina-ն, գաջեթի առաջադեմ տարբերակը կարժենա 14 000 դոլար, իսկ բազային տարբերակի արժեքը կկազմի 5167 դոլար:

Աղբյուրի ներկայացմամբ՝ սմարթֆոնը բավականին արտասովոր տեսք ունի. կորպուսը պատրաստված է տիտանից, հետին վահանակը պատված է կոկորդիլոսի և մողեսի կաշվով: Ցանկության դեպքում կարելի է ձեռք բերել բնական ոսկյա տարրերով տարբերակը:

Aster P-ն ձեռքով է պատրաստվում, և յուրաքանչյուր գաջեթ ստորագրվում է վարպետի կողմից սիմ քարտի շրջանակի վրա:

Սմարթֆոնը ներկայանում է 5 դյույմ AMOLED էկրանով, որը պատված է շափյուղե ապակիով, Snapdragon 660 պրոցեսորով, 6 Գբայթ օպերատիվ և 128 Գբայթ ներկառուցվող հիշողությամբ: Հիմնական տեսախցիկն ունի 12 մեգապիքսել, իսկ դիմացինը՝ 20 մեգապիքսել կետայնութուն:

 

Vertu-ն ներկայացրել է պրեմիում դասի նորագույն սմարթֆոն