Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել

20:41 • 19.10.18

Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ: Միևնույն ժամանակ Սիրիայի շրջափակման մեջ գտնվող տարածքներում անօրինական հնագիտական պեղումներ են տեղի ունենում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի թանգարանների և մշակութային ժառանգության վարչության տնօրեն Մահմուդ Համմուդը:

Նրա խոսքով՝ ավելի քան 400 հնագիտական նմուշ վերադարձվել է Լիբանանից, այդ թվում՝ քարե արձաններ Պալմիրայից և սրբապատկերներ Մաալյուլի վանքից:

Համմուդը տեղեկացրել է նաև սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում՝ Մանբիջ, Ռաքքա քաղաքների շրջակայքում և Եփրատից արևելք ընկած հատվածում, իրականացվող անօրինական հնագիտական պեղումների մասին:

Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել