Եվրոպա-ճապոնական համատեղ տիեզերանավն ուղարկվել է Մերկուրի

00:13 • 21.10.18

Եվրոպական տիեզերական գործակալության և Ճապոնիայի օդատիեզերական ուսումնասիրությունների գործակալության BepiColombo համատեղ տիեզերական առաքելությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, Bepicolombo-ի Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից:

Մասնագետների հաշվարկների համաձայն՝ տիեզերանավը, որի երկարությունը կամզում է 6.40 մետր, իսկ քաշը՝ 4.1 տոննա, Արևին ամենամոտ գտնվող մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետև դրանից կառանձնանան 2 ինքնուրույն արբանյակ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր ուղեծրից:

Գիտնականները հույս ունեն տեղեկություններ ստանալ Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակի մագնիսական դաշտի և մակերևույթին բնորոշ հատկությունների մասին:

 

 

Եվրոպա-ճապոնական համատեղ տիեզերանավն ուղարկվել է Մերկուրի