Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

02:29 • 23.10.18

Instagram-ի օգտատերերը հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Down Detector պարտալին, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Խափանումների վերաբերյալ բողոքներ են գրանցվել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից և մի շարք այլ պետություններից:

Նշվում է, որ խափանումների բախված օգտատերերի 62 տոկոսի մոտ խնդիրներ են ծագել՝ կապված լրահոսի թարմացման հետ, 20 տոկոսը չի կարողացել առհասարակ բացել սոցցանցի կայքը, իսկ 16 տոկոսը բողոքում էր անձնական հաշիվներին միանալու դժվարություններից:

Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին