Հնագետները Սև ծովի հատակին հայտնաբերել են պատմությանը հայտնի հնագույն խորտակված նավը
Հնագետները Սև ծովի հատակին՝ Բուլղարիայի ափերի մոտ, հնագույն նավ են հայտնաբերել, որը խորտակվել է 2400 տարի առաջ, սակայն ամբողջությամբ պահպանվել է:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ուսումնասիրության համար գտածոյից փորձանմուշ է ուղարկվել Սաութհեմփթոնի համալսարան (Մեծ Բրիտանիա): Հետազոտության արդյունքների համաձայն՝ գտածոն նավաբեկության ենթարկված նավերից հնագույնն է, որը հայտնի է ժամանակակից պատմությունը:
Այն գտնվել է 1.6 կմ խորություններում, որտեղ թթվածնի մակարդակը ցածր է, ինչի շնորհիվ էլ այն պահպանվել է: Ենթադրաբար, հին հունական նավի երկարությունը կազմում է 23 մետր: Նավի վրա պահպանվել են կայմը, նավի ղեկը և թիավարների նստարանները:
Գիտնականների կարծիքով՝ այն նման է այնպիսի նավերին, որոնք պատկերվում էին հին հունական սափորների վրա: Գիտնակաների խումբը մտադիր է նավը թողնել այնտեղ, որտեղ այն հայտնաբերվել է:










