Ավելի քան 2.400-ամյա պատմություն. հնագետները Սև ծովում հայտնաբերել են աշխարհի «ամենահին» նավը (լուսանկարներ, տեսանյութ)

14:24 • 23.10.18

Հնագետները Սև ծովի հատակին հայտնաբերել են, իրենց համոզմամբ, աշխարհում ամենահին ու անվնաս պահպանված խորտակված նավը, որը ջրի տակ է գտնվել ավելի քան 2.400 տարի:

Ինչպես նշում է The Guardian-ը, 23 մ երկարությամբ նավը, հավանաբար, հին հունական է:

Գիտնականներին ապշեցրել է այն փաստը, որ հազարամյակներ շարունակ Սև ծովի հատակին գտնվելով հանդերձ՝ այն հրաշալի վիճակում է պահպանվել, չի կորցրել իր մասերից որևէ մեկը: Մասնագետները դա բացատրել են այն հանգամանքով, որ նման խորության վրա թթվածինը շատ քիչ է:

«Հին աշխարհին պատկանող նավ, որ խորտակվել է, բայց անվնաս մնացել. սա մի հայտնագործություն է, որին հավատալը փոքր-ինչ բարդ է»,- նշել է պրոֆեսոր Ջոն Ադամսը:

Ենթադրվում է, որ սա եղել է այն առևտրային նավերից, որոնք պատկերվել են անտիկ շրջանի հունական սափորների վրա:

 

The 75ft shipwreck was been found lying whole with its mast, rudders and rowing benches after more than 2,400 years.

Ավելի քան 2.400-ամյա պատմություն. հնագետները Սև ծովում հայտնաբերել են աշխարհի «ամենահին» նավը (լուսանկարներ, տեսանյութ)