Օգտատերերը հայտնել են Apple-ի որոշ ծառայությունների աշխատանքում խափանումների մասին

06:21 • 24.10.18

Apple-ի սարքավորումների օգտատերերը հաղորդել են ընկերության որոշ ծառայությունների աշխատանքում խափանումների մասին: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այս մասին են վկայում ընկերության պաշտոնական կայքի «System Status» բաժնի տվյալները:

Օգտատերերը բողոքում էին մի շարք ծառայությունների, այդ թվում նաև iCloud տվյալների պահոցի և դրա բաղադրիչների աշխատանքի ցածր արագությունից:

Բացի այդ, դանդաղել էր նաև «Back to My Mac», «Photos», «Find My Friends» և «Mail Drop» ծառայությունների աշխատանքը:

Այս պահի դրությամբ ընկերությունը դեռ չի արձագանքել օգտատերերի բողոքներին:

Օգտատերերը հայտնել են Apple-ի որոշ ծառայությունների աշխատանքում խափանումների մասին