Harley-Davidson-ը շուրջ 240 հազար մոտոցիկլետ է հետ կանչում

01:29 • 24.10.18

Ամերիկյան Harley-Davidson ընկերությունը շուկայից հետ է կանչում 238 հազար մոտոցիկլետ՝ հիդրավլիկ կցորդման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ ընկերության պաշտոնական կայքում արված հայտարարությանը հղումով:

Նշվում է, որ հետ կկանչվեն միայն 2017-2018 թվականներին արտադրված Touring, Trike, CVO Touring և Softail մոդելները:

Ընդ որում՝ արտադրանքը հետ կանչելու համար ընկերությունը կվատնի 35 միլիոն դոլար, ինչը կներառվի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության մեջ: Նշենք, որ երրորդ եռամսյակում Harley-Davidson-ի շահույթն աճել է՝ հասնելով 113.86 միլիոն դոլարի:

Harley-Davidson-ը շուրջ 240 հազար մոտոցիկլետ է հետ կանչում