Վաճառքում է հայտնվել կողային հայելիների փոխարեն տեսախցիկներով համալրված առաջին սերիական մեքենան

23:58 • 24.10.18

Ճապոնիայում մեկնարկել է յոթերորդ սերնդի Lexus ES սեդանի վաճառքը, որը դարձել է կողային հայելիների փոխարեն տեսախցիկներով համալրված առաջին սերիական մոդելը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորույթն իրենից ներկայացնում է աերոդինամիկ դիզայնով մոդուլներ, որոնք պատկերը հեռարձակում են կառավարման վահանակի ստորին մասում տեղակայված էկրաններին:

Տեսախցիկների ոչ մեծ չափսերը կոչված են բարելավելու տեսանելիությունը և նվազեցնելու քամու ձայնի մակարդակը: Մոդուլների դիզայնը նախատեսված է տեսախցիկները անձրևի և ձյան տեղումներից պաշտպանելու համար:

Համակարգն ավտոմատ կերպով կարգավորում է տեսանելիության դաշտը՝ աջ, ձախ կողմերն ու մեքենայի հետևի մասը: Այն կարելի է կարգավորել նաև ձեռքով:

 

 

Վաճառքում է հայտնվել կողային հայելիների փոխարեն տեսախցիկներով համալրված առաջին սերիական մեքենան