Aster P Baroque և Aster P Gothic. Vertu-ի նորույթները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)
Լյուքս դասի բջջային հեռախոսների ստեղծմամբ զբաղվող Vertu ընկերությունը նախորդ տարի 128 մլն ֆունտ ստերլինգ պարտքի պատճառով սնանկ հայտարարվելուց հետո օրերս անակնկալ վերադարձ է արել:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, Vertu-ի նոր սեփականատեր Մուրաթ Հաքան Ուզանը Պեկինում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է նոր հեռախոսներ, ինչն անակնկալ է եղել բոլորի համար: Նորույթները կոչվում են Aster P Baroque և Aster P Gothic:
Աղբյուրը նկատում է, որ գաջեթները պատրաստված են Vertu-ի լավագույն ավանդույթների համաձայն. տիտանե պանել, շափյուղայից պատրաստված էկրան, բնական կաշի:
Aster P Baroque-ը համալրված է Snapdragon 660 պրոցեսորով, 12 և 20 մեգապիքսելանոց ֆոտոխցիկներով, 4.97 դյույմ անկյունագծով էկրանով: Հեռախոսը հասանելի է յոթ գույնով: Դրա մեկնարկային գինը 4.200 դոլար է:
Մինչդեռ Aster P Gothic-ի գինը սկսվում է 5.100 դոլարից:













