Էնտուզիաստները ստեղծել են «Pokemon GO» խաղի «քրիստոնեական» տարբերակը
Միսիոներական գործունեություն ծավալող Ramon Pane քրիստոնեական ֆոնդը թողարկել է նոր խաղ հայտնի «Pokemon GO» խաղի մոտիվներով: Ինչպես գրում է Daily Mail-ը, հայտնի խաղի նոր՝ «քրիստոնեական» տարբերակում չկան պոկեմոններ, սակայն փոխարենը կան սուրբ հոգիներ և աղոթների տեքստեր:
Խաղը կոչվում է «Follow Jesus Christ Go!» և շատ նման է օրիգինալին: Այստեղ օգտատերերը կարող են զբոսնել քաղաքում՝ միաժամանակ փնտրելով և հավաքելով հայտնի սրբերի և նահատակների սրբապատկերները: Բացի այդ, խաղում կան նաև բոնուսներ, օրինակ՝ էջեր Ավետարանից և Սուրբ գրքից:
Խաղի հեղինակները հույս ունեն, որ այն կկրի դաստիարակչական բնույթ և օգտատերերի ուշադրությունը կուղղի կրոնին: Նշվում է, որ «Follow Jesus Christ Go!»-ի ստեղծողները խաղն աջաջին հերթին ներկայացրել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ով հավանության է արժանացրել այն ու թույլ է տվել տարածել:










