Ստիլուս և «խելացի» պատյան. իտալացի դիզայները ներկայացրել է iPhone 11-ի իր տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալացի դիզայներ Անտոնիո դե Ռոսան փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հաջորդ՝ iPhone 11 սմարթֆոնը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Դե Ռոսայի մտահղացմամբ` հեռախոսը կունենա ստիլուս, արհեստական բանականությամբ կառավարվող տեսախցիկ, ինչպես նաև «խելացի» պատյան, որը հնարավորություն կտա ստիլուսով ժամանակավոր գրություններ գրել պատյանի վրա:
Հատկանշական է, որ iPhone-ի ստիլուսը կունենա Bluetooth, ինչը հնարավորություն կտա այն նաև հեռակառավարման համար օգտագործել:
Դիզայները մանրամասնել է, որ iPhone-ի հաջորդ մոդելի տեսլականը ստեղծելիս առաջնորդվել է այն ցանկություններով, որոնք մարդիկ ունեն «խնձորային» սմարթֆոնի վերաբերյալ:
















