Հրապարակվել են տարվա լավագույն աստղագիտական լուսանկարները (ֆոտոշարք)
Գրինվիչի թագավորական աստղադիտարանն ամփոփել է «Տարվա լավագույն աստղագիտական լուսանկարիչ-2018» ֆոտոմրցույթի արդյունքները՝ հրապարակելով տարբեր անվանակարգերում հաղթած լուսանկարները:
Ստորև ներկայացված կադրերը, թերևս, անցնող տարվա ընթացքում արված ամենատպավորիչ տիեզերական լուսանկարներն են:
Ֆոտոշարքը դիտելիս կարելի է յուրօրինակ ճամփորդություն կատարել անհունի ամենածածուկ խորքերում։
Ներկայացված լուսանկարների հեղինակները ոչ միայն գերժամանակակից հեռադիտակներն են, այլև սիրողական մակարդակի լուսանկարիչներն ու տիեզերագնացները, որոնք օգնել են բացահայտել տիեզերքի՝ նախկինում անհայտ անկյունները։




















