Google-ի 48 աշխատակից զրկվել է աշխատանքից՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով

13:52 • 26.10.18

Վերջին 2 տարում Google ընկերության 48 աշխատակից զրկվել է աշխատանքից՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով, հայտնում է nypost.com-ը:


«Վերջին տարիներին մենք մի քանի փոփոխություն ենք կատարել, այդ թվում՝ առավել խիստ մոտեցում ենք որդեգրել ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների անպատշաճ վարքի հարցում»,- ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչաիի նամակում:


Google ընկերության ղեկավարի կարծիքով՝ այս ընթացքում ընկերությունը ստիպված է եղել լքել 48 աշխատակից, որոնցից 13-ը զբաղեցրել են ավագ մենեջերի և ավելի բարձր պաշտոններ:


Հիշեցնենք, որ Uber ընկերության թոփ-մենեջերն ազատվել էր աշխատանքից՝ ոտնձգությունների մեղադրանքից հետո:

Google-ի 48 աշխատակից զրկվել է աշխատանքից՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով