WhatsApp-ի օգտատերերը շուտով կստանան սթիքերներ ուղարկելու հնարավորություն
WhatsApp բջջային մեսենջերի օգտատերերը շուտով կստանան սթիքերներ ուղարկելու հնարավորություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TACC-ը, ասվում է հավելվածի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:
«Այսօր մենք ուրախ ենք ձեր ուշադրությանը ներկայացնել WhatsApp-ում ինքնաարտահայտման նոր միջոց՝ սթիքերներ», - հայտնել են հավելվածի ստեղծողները:
Սկզբում օգտատերերին կներկայացվեն WhatsApp-ի դիզայներների ստեղծած սթիքերները, ինչպես նաև մի քանի հավաքածու այլ նկարիչներից, սակայն որոշ ժամանակ անց սթիքերներ ստեղծելու հնարավորություն կստանան նաև ամբոջ աշխարհի դիզայներները:
Նորույթը հասանելի կլինի մոտակա շաբաթների ընթացքում iPhone-ների, ինչպես նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների օգտատերերին:










