1050 ձիաուժ հզորությամբ Speedtail-ը. հրապարակվել են ամենաարագընթաց McLaren-ի առաջին լուսանկարները

23:56 • 28.10.18

Բրիտանական McLaren ընկերությունը մանրամասն տեղեկություններ է բացահայտել Speedtail նորագույն սուպերհիբրիդի մասին, որն ապրանքանիշի պատմության մեջ ամենաարագ և տեխնոլոգիապես հագեցած մոդելն է:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, հիպերքարը համալրվել է ամբողջությամբ ածխածնային թափքով, ինչպես նաև այլ նորարար տարրերով: Ինչպես նշվում է, բոլոր 106 օրինակն արդեն վաճառվել է:

McLaren Speedtail-ը կառուցվել է հատուկ մոդելի համար նախագծված դիզայնով: Ձգված կաթիլի տեսք ունեցող թափքը պատրաստված է ածխածնային մանրաթելից: Մեքենայի երկարությունը կազմում է 5137 մմ: Ընդհանուր քաշը կազմում է 1430 կգ:

Հիբրիդային ուժային համակարգի շնորհիվ, որի ընդհանուր հզորությունը կազմում է 1050 ձիաուժ, McLaren Speedtail-ը 300 կմ/ժամ արագությունը զարգացնում է 12.8 վայրկյանում: 100 կմ/ժամ-ը զարգացնելու արագությունն ընկերությունը դեռևս չի գաղտնազերծել: Սուպերհիբրիդի առավելագույն արագությունը կազմում է 403 կմ/ժամ:

 

 

1050 ձիաուժ հզորությամբ Speedtail-ը. հրապարակվել են ամենաարագընթաց McLaren-ի առաջին լուսանկարները