Բլոգերը ստուգել է նոր iPhone XR-ի դիմացկունությունը (տեսանյութ)

14:52 • 28.10.18

JerryRigEverything կեղծանունով բլոգերը մի քանի անգամ փորձարկել է Apple ընկերության նոր iPhone XR սմարթֆոնի դիմացկությունը՝ YouTube-ում հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Տղամարդը փորձել է հնարավորինս ուժեղ ճկել սարքը, ինչպես նաև ստուգել է դրա հրակայունությունը: Երկու դեպքում էլ հեռախոսը լիարժեք անցել է փորձությունները:

Բացի այդ, բլոգերը փորձարկել է iPhone XR-ի էկրանը՝ դրա վրա սուր կտրող-ծակող գործիքներով խազեր քաշելով, ինչից հետո էկրանն էականորեն վնասվել է: