Apple-ը սկանդալային հոդվածի պատճառով չի հրավիրել Bloomberg-ի լրագրողներին իր նոր սարքերի շնորհանդեսին

06:43 • 29.10.18

Ամերիկյան Apple ընկերությունը չի հրավիրել հանրահայտ Bloomberg պարբերականի լրագրողներին իր նոր սարքերի շնորհանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Բրուքլինում: Այս մասին հաղորդում է BuzzFeed News-ը:

Աղբյուրը վստահ է, որ նման որոշումը կապված Apple-ի, Amazon-ի և ամերիկյան մի շարք այլ ընկերությունների սերվերներում լրտեսական չիպերի առկայության մասին Bloomberg-ի անցկացրած սկանդալային հետաքննության հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարբերականը հոդված էր թողարկել, որում նշվում էր, որ Չինաստանը կարող է հասանելիություն ստանալ Apple-ի գաղտնի տեղեկություններին ընկերության սերվերներում տեղադրված գաղտնի լրտեսական միկրոչիպերի միջոցով: Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկն իր հերթին հայտնել է, որ Apple-ի աշխատակիցներն ստուգել են սարքավորումներն ու ոչինչ չեն հայտնաբերել: Այս հայտարարությունից հետո նա հրապարակավ Bloomberg-ից հերքում է պահանջել:

Հավելենք, որ Apple-ի աշնանային երկրորդ շնորհանդեսը, որի ժամանակ ընկերությունը կներկայացնի iPad Pro-ն (2018 թվականի) և MacBook-ի, Mac Mini-ի ու iPad Mini-ի բուջետային տարբերակները, տեղի կունենա հոկտեմբերի 30-ին երևանյան ժամանակով ժամը 18.00-ին:

Apple-ը սկանդալային հոդվածի պատճառով չի հրավիրել Bloomberg-ի լրագրողներին իր նոր սարքերի շնորհանդեսին