Qualcomm-ն Apple-ից դատարանի միջոցով մոտ 7 մլրդ դոլար է պահանջում
Պրոցեսորներ արտադրող ամերիկյան Qualcomm ընկերությունը դատարանի միջոցով ամերիկյան մեկ այլ ընկերությունից՝ Apple-ից, մոտ 7 մլրդ դոլար է պահանջում, այդ մասին հայտնում է Reuters-ը:
Qualcomm-ից հայտնել են, որ նշված գումարը պատենտների համար կուտակած պարտքն է ընկերությանը, որն Apple-ը հրաժարվում է վճարել:
Ընկերությունից հայտնել են, որ Apple-ն օգտագործում է Qualcomm-ի պատենտները՝ միևնույն ժամանակ չվճարելով համապատասխան վճարները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ընկերությունների միջև «պատերազմ է տարվում» հարյուրից ավելի դատական հայցերով: Պաշտոնական համագործակցություն ընկերությունների միջև չկա, քանի որ Qualcomm-ը հիմնականում չիպեր է արտադրում Android-ով գործող սմարթֆոնների համար:










