Գաղտնազերծվել է նոր Audi R8-ը (լուսանկարներ)
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 2019 Audi R8 մեքենան, որն օրիգինալ մոդելից տարբերվում է ոչ միայն դիզայներական լուծումներով, այլև տեխնիկական բնութագրով:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, 2019 Audi R8-ն ունի ավելի ագրեսիվ ու կտրուկ տեսք:
Մեքենան համալրված է 5.2 լ աշխատանքային ծավալով, 562 ձիաուժ հզորությամբ V10 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.4 վայրկյանում:
Նշվում է, որ նորույթի շարժիչը 29 ձիաուժով ավելի հզոր է նախկին մոդելից:














