Չինաստանը մտադիր է Անտարկտիդայում առաջին մշտական օդանավակայանը կառուցել
Չինական իշխանությունները հայտնել են Հարավային բևեռում մշտական օդանավակայան կառուցելու մտադրության մասին, գրում է Keji Ribao գտական պարբերականը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:
Հաղորդվում է, որ այն ունենալու է թռիչքուղի և օդային տերմինալ: Օդանավակայանը կկառուցվի Անտարկտիդայի տարածքը ծածկող սառույցի վրա՝ դեռ մեկ տարի առաջ նախապես ընտրված վայրում, սակայն մինչ այն շահագործման հանձնելը հարկավոր է սպասել դեռ մի քանի տարի:
Աղբյուրը նաև ընդգծել է, որ ավելի վաղ Չինաստանն արդեն կառուցել է երկու թռիչքուղի ինքնաթիռների շտապ վայրէջքի համար: Ընդ որում՝ դրանցից մեկը գտնվում է Անտարկտիդայում տեղակայված «Կունլուն» կայանից երեք կիլոմետր հեռավորության վրա:










