Նիդեռլանդներում ֆուտուրիստական «անիվներով գրասենյակի» նախագիծ են ներկայացրել
Նիդեռլանդներում ներկայացրել են նոր ֆուտուրիստական գնացքի նախագիծ, որի ներսում հասարակ գրասենյակ է լինելու: Այս մտահղացումը թույլ կտա ուղևորներին կատարել իրենց աշխատանքն անգամ ճանապարհին, փոխանցում է The Next Web-ը:
Գնացքի նախագիծը ներկայացվել է Nederlandse Spoorwegen երկաթուղային փոխադրիչի կողմից արդեն ավանդական դարձած Դիզային շաբաթվա շրջանակներում: Նախագծի համաձայն՝ գնացքի վագոններում տեղադրված են լինելու հարմարավետ նստատեղեր ու սեղաններ, ինչը թույլ կտա առանց որևէ խնդրի աշխատել փաստաթղթերով ու նոթբուքով:
Դիզայներների մտահղացմամբ՝ նման վագոններում ուղևորներն ավելորդ ժամանակ չեն վատնի և կկարողանան սկսել աշխատանքն արդեն իսկ ճանապարհին:










