Samsung-ի Galaxy S10 սմարթֆոնը կներկայանա առանց շրջանակների էկրանով. ԶԼՄ-ներ
Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S10 մոդելը կլինի առաջին խոշորագույն սմարթֆոնն առանց էկրանի շրջանակի:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս մասին վկայում են համացանց արտահոսած նոր տեղեկությունները, որոնց համաձայն՝ էկրանը կձգվի դեպի հեռախոսի բոլոր ծայրերը և համալրված կլինի էկրանի տակ ներկառուցված տեսախցիկով ու մատնահետքի սկաներով:
Տեղեկություններն արտահոսել են Չինաստանում այս ամիս ավելի վաղ կայացած Samsung-ի համաժողովում:
Փորձագետների կարծիքով՝ եթե Samsung-ին հաջողվի արտադրել նախատեսված տեխնոլոգիաներով համալրված սմարթֆոնը, ապա S10-ը կդառնա շուկայի ամենատպավորիչ գաջեթներից մեկը:
Այս տեղեկությունները տեխնոլոգիական ընկերությունը դեռևս չի հաստատել:










