Apple-ը ներկայացրել է MacBook Air-ի, Mac Mini-ի և iPad Pro-ի նորագույն մոդելները (տեսանյութ)
Ամերիկյան Apple ընկերությունը երեքշաբթի Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է MacBook Air նոութբուքի, Mac Mini համակարգչի և iPad Pro պլանշետի նոր մոդելները:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, նոր MacBook Air-ը ստացել է 13.3 դյույմ անկյունագծային Retina էկրան, 8-րդ սերնդի Intel Core i5 պրոցեսոր և մինչև 16 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սարքավորումը համալրված է մատնահետքերը ճանաչող սենսորով, USB-C միակցիչով, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող T2 չիպով:
Mac Mini համակարգիչները համալրված են քառամիջուկ կամ վեցամիջուկ պրոեսորներով և T2 չիպով:
iPad Pro պլանշետը, որը զինվել է A12X Bionic պրոցեսորով, կթողարկվի երկու տարբերակով՝ 11 և 12.9 դյույմ էկրաններով: Պլանշետը համալրվել է Face ID տեխնոլոգիայով:
Ընկերությունը ներկայացրել է նաև Apple Pencil ստիլուս գրիչի երկրորդ սերնդի տարբերակը: Այն կարող է ամրացվել iPad Pro-ին և լիցքավորվել դրանից: Պլանշետի երկու տարբերակն էլ առաջարկվում են 64 Գբ, 256 Գբ, 512 Գբ և 1 Տբ հիշողությամբ:
MacBook Air-ի նվազագույն արժեքն ԱՄՆ-ում կկազմի 1199 դոլար, Mac Mini-ի և iPad Pro-ի արժեքը՝ 799 դոլար: Պատվերներն ԱՄՆ-ում ընդունվում են արդեն այսօրվանից:










