Ամենահուսալի ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները՝ ըստ Consumer Reports-ի

15:23 • 30.10.18

Ամերիկյան Consumer Reports ամսագրի փորձագետները կազմել են աշխարհում ամենահուսալի ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը:


Հետազոտության շրջանակում մասնագետները հարցումներ են անցկացրել ավելի քան կես մլն վարորդների շրջանում: Պարզվել է, որ ասիական ավտոընկերությունների շրջանում ամենից շատ վստահում են ճապոնական Lexus-ին, Toyota-ին, Mazda-ին, Subaru-ին և հարավկորեական Kia-ին:


Եվրոպական շուկայում անվտանգության առումով նախընտրում են Audi, BMW, Mini Cooper (մտնում է BMW բրենդի մեջ), Porsche և Volkswagen:


Ամերիկյան տարածաշրջանում վարորդները նշել են Ford-ը, Buick-ը, Lincoln-ը, Dodge-ը և Jeep-ը:


Բացի այդ, փորձագետները կազմել են ամենաանվտանգ մոդելների վարկանիշը: Ամենաանվտանգ մոդելներ են համարվում Lexus GX-ը, Toyota Prius C-ն, Mazda MX-5 Miata-ն և Subaru Crosstrek-ը:


Ամենահուսալի ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները՝ ըստ Consumer Reports-ի