ՆԱՍԱ-ի տիեզերանավը ռեկորդ է սահմանել՝ նվազագույն հեռավորության վրա մոտենալով Արեգակին
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Parker Solar Probe տիեզերանավը գտնվում է երբևէ որևէ տիեզերական սարքի կողմից Արեգակից եղած նվազագույն հեռավորության վրա:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, սա իսկական ռեկորդ է ՆԱՍԱ-ի համար:
Նախկինում ռեկորդակիր էր համարվում ՆԱՍԱ-ի Helios-2 սարքը. դրա և երկնային լուսատուի միջև ամենամոտ հեռավորությունը եղել է 43 մլն կմ: Մինչդեռ Parker Solar Probe-ին հաջողվել է այդ հեռավորությունը հասցնել 24 մլն կմ-ի:
Հաջորդ յոթ տարվա ընթացքում տիեզերանավը 24 անգամ կմոտենա Արևի մակերևույթին՝ փորձելով նվազագույն հեռավորության չափը հասցնել 6 մլն կմ-ի:
Parker Solar Probe-ն արձակվել է օգոստոսին:










