Մարսի վրա հրթիռային վառելիքի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի հսկայական պաշարներ են հայտնաբերվել

00:38 • 01.11.18

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մարսի մակերևույթին կան հսկայական քանակությամբ քիմիական տարրեր, որոնք Երկրի վրա օգտագործվում են հրթիռային վառելիքի պատրաստման համար:

Ինչպես գրում է Science ամսագիրը, Մարսի հողում պարունակվող պերքլորական թթվի եթերները կարելի է վերամշակել ու օգտագործել որակյալ հրթիռային վառելիք պատրաստելու համար:

Գիտնականները հատուկ գիտափորձի ընթացքում վերստեղծել են Մարսի մթնոլորտն ու նկատել, որ ազոտի, թթվածնի ու արգոնի խառնուրդի քայքայումից առաջանում են պերքլորատներ, որոնք էլ կարելի է կիրառել վառելիքի ստեղծման համար:

Ավելի վաղ ամերիկացի աստղաֆիզիկներն ու քիմիկոսներն արդեն նշել են, որ հրթիռային վառելիքի պատրաստման համար ամեն անհրաժեշտ բան Մարսի վրա կարելի է ստանալ մոլորակի մթնոլորտից: Բացի այդ, ՆԱՍԱ-ի գիտնականները նշում են, որ հրթիռային վառելիքի պատրաստման գործարանը կարելի է կառուցել անմիջապես Լուսնի վրա:

Մարսի վրա հրթիռային վառելիքի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի հսկայական պաշարներ են հայտնաբերվել