Արգենտինայում գիտնականներն անհայտ տեսակի դինոզավրերի ոսկորներ են հայտնաբերել
Արգենտինական Նեուկեն նահանգում գիտնականները գիտությանն անհայտ տեսակի 3 դինոզավրի ոսկորներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Acta Palaeontologica Polonica գիտական ամսագիրը:
Արժեքավոր գտածոն հայտնաբերել են մի խումբ իսպանացի ու արգենտինացի հետազոտողներ: Հայտնաբերված անհայտ տեսակն ապրել է մոտ 110 միլիոն տարի առաջ և պատկանում է բուսակեր դինոզավրերի խմբին, որոնք չորքոտանի էին և ունեին երկար պոչ ու պարանոց:
Հայտնաբերված մնացուկները պատկանում են մինչև 12 մետր երկարություն ունեցող հասուն դինոազավրի և 6-7 մետր երկարությամբ երկու երիտասարդ դինոզավրի: Հարկ է նշել, որ Նեուկեն նահանգի համար սա շատ յուրահատուկ հայտնագործություն է, քանի որ այն ժամանակաշրջանում, երբ մոլորակը բնակեցված էր դինոզավրերով, այդտեղ անապատային տարածք է եղել:










