BMW-ն ներկայացրել է 8 Series կաբրիոլետը (լուսանկարներ)

17:48 • 03.11.18

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 8 Series կաբրիոլետը, որի հանդիսավոր շնորհանդեսը կայանալու է Լոս Անջելեսի ավտոշոուի շրջանակում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը,  նորույթը գրեթե չի տարբերվում 8 Series կուպեից:

Նշվում է, որ կաբրիոլետի տանիքը բացվում-փակվում է 15 վայրկյանում:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա ամերիկյան շուկայում վաճառքի հանվելիք մոդելը համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ V8 երկտուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.9 վայրկյանում:

Մինչդեռ եվրոպական շուկայի համար նախատեսված մոդելն ունի 3 լ աշխատանքային ծավալով, 315 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչ:

Մեքենայի գինը 121.000 դոլար է:

 

new-bmw-8-series-convertible (3)

 

new-bmw-8-series-convertible (2)

new-bmw-8-series-convertible (5)

new-bmw-8-series-convertible (4)

new-bmw-8-series-convertible (7)

 

 

 

BMW-ն ներկայացրել է 8 Series կաբրիոլետը (լուսանկարներ)