Նորվեգիայում ռոբոտ փոստատար կհայտնվի (տեսանյութ)

12:18 • 03.11.18

Նորվեգիայում այսուհետ նամակներն ու ծանրոցները տներով կբաժանի ռոբոտ փոստատարը, գրում է Digital Trends-ը:


Ամերիկա-նորվեգական Buddy Mobility ընկերության ստեղծած ռոբոտը կսկսի աշխատել թեստային ռեժիմով՝ Կոնսբերգ քաղաքում:


Արտաքնապես այն անիվների վրա մեծ արկղ է հիշեցնում: Ռոբոտը կարող է տեղաշարժվել 6 կմ/ժ արագությամբ և կարող է օրական մոտ 100 հասցե սպասարկել:


 Ընկերությունից հայտնել են, որ եթե փորձը հաջողվի, ապա նախագիծը կզարգացնեն:

 

Նորվեգիայում ռոբոտ փոստատար կհայտնվի (տեսանյութ)