100 մլն դոլար. դանիացին նախագծել է արևային մարտկոցներով գործող էկո զբոսանավ (լուսանկարներ)

09:40 • 03.11.18

Դանիացի դիզայներ Դենիս Ինգեմանսոնը Ned Ship Group նավաշինական ընկերության հետ համագործակցության շրջանակում նախագծել է աննախադեպ էկո սուպերզբոսանավ՝ համալրված քամու տուրբիններով, արևային մարտկոցներով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, զբոսանավը կկարողանա մինչև երկու ամիս անցկացնել ծովում՝ առանց նավահանգիստ վերադառնալու անհրաժեշտության:

Հատկանշական է, որ Green Expedition կոչվող զբոսանավով հնարավոր կլինի տևական ժամանակ անցկացնել ոչ միայն արևադարձային տաք ջրերում, այլև ամենացուրտ ու խիստ պայմաններում՝ Անտարկտիկայում:

Զբոսանավի արժեքը գնահատվել է 100 մլն դոլար:

Դրա ընդհանուր մակերեսից 200 քմ տարածքը պատված կլինի էներգիա կուտակող արևային մարտկոցներով:

 

The Green Expedition can cope with the harshest conditions on earth. Danish designer designer Dennis Ingemansson said: 'My inspiration was to create a type of green vessel which could travel to very far away destinations such as Antarctica and not harm the environment around it'

 

Մինչդեռ արևի բացակայության դեպքում գործի կդրվեն զբոսանավի հիբրիդային շարժիչը, քամու տուրբինները, ինչպես նաև վերևում ծածանվող առագաստը, որոնք զբոսանավն առաջ կտանեն:

 

The £80million Green Expedition has a skysail and more than 200 square metres of solar panels. The skysail, seen deployed, is a kite-like rig capable of propelling the ship 

 

Էկո զբոսանավի երկարությունը 65 մ կլինի: Այն կկշռի 1.400 տոննա ու նախատեսված կլինի 32 հոգու համար:

Բացի այդ, զբոսանավը համալրված կլինի ուղղաթիռի վերելքի և վայրէջքի հարթակով, փոքր սուզանավերով՝ մինչև 300 մ խորության վրա իջնելու հնարավորությամբ:

 

The eco-friendly superyacht has mini-subs and a helipad for the 12 guests to enjoy. Ingemansson said: 'The panoramic 360-degree sea view on the captain's deck is also designed as a penthouse, which will be a truly amazing place for the yacht's owner.'

 

37-ամյա դիզայների խոսքով՝ զբոսանավը կկարողանա տեղաշարժվել ցանկացած ջրային տարածքում՝ նվազագույն վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

 

Bored with diving and flying over the Antarctic? Guests can use a heated swimming pool and jetskis instead of venturing below the waves. The designer said: 'It is also a true expedition superyacht, designed for the toughest weathers and climates anywhere in the world'

 

«Տարիներ շարունակ երազում էի ստեղծել այնպիսի էկո զբոսանավ, որը կկարողանար շատ հեռու գնալ, օրինակ՝ Անտարկտիկա ու միևնույն ժամանակ վնաս չպատճառեր բնությանը: Մինչ այժմ այսպիսի իրական էկո հատկանիշներով զբոսանավ չի կառուցվել»,-նշել է դիզայները:

 

The superyacht still needs a diesel engine because, as Ingemasson says 'The solar cells themselves can unfortunately not power the entire vessel to move forward. 'However the retractable wind and wave turbines, skysail, and onboard recycling systems are extremely helpful in reducing fuel consumption'

100 մլն դոլար. դանիացին նախագծել է արևային մարտկոցներով գործող էկո զբոսանավ (լուսանկարներ)