Գիտնականները նշել են, թե որն է օտար լեզուներ սովորել սկսելու համար լավագույն տարիքը

20:07 • 04.11.18

Օտար լեզուն այն կրողի պես յուրացնելու առավելագույն հավանականություն ունեն նրանք, ովքեր լեզվի ուսուցումն սկսել են մինչև 10 տարեկանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս եզրակացության են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճանաչողական և նեյրոգիտությունների կենտրոնի մասնագետները:

Գիտնականները համակարգչային մոդել են մշակել՝ վերլուծելու համար տարբեր տարիքի և տարբեր ազգության 670 000 մարդուց ստացված տեղեկությունը: Մասնակիցներից ամենափոքրը 10 տարեկան է եղել, ամենամեծը՝ 70, միջին տարիքը կազմել է 20-30:

Մասնակիցներն իրենց անձնական հարցաթերթիկներում նշել են անգլերենի ուսուցման տարիքը, ժամանակահատվածը, ինչպես նաև քերականական կանոնների տիրապետման թեստ են հանձնել:

Արդյունքում պարզվել է, որ օտար լեզվի քերականությունն ամենից լավ յուրացնում են մանուկ և պատանի հասակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ 18-ից հետո արագ սովորելու ունակությունը պահպանվում է, սակայն լեզուն կրողի մակարդակի հասնելն առավել բարդ է:

 

 



  

Գիտնականները նշել են, թե որն է օտար լեզուներ սովորել սկսելու համար լավագույն տարիքը